Բաժիններ՝

Պուտինին անհրաժեշտ է Դոնբասի հակամարտության ոչ թե թեժացում, այլ՝ սառեցում. Խոդորկովսկի

Գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցի ժամանակ «Բաց Ռուսաստան» հ/կ-ի ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ Արևմուտքը չպետք է Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ երկարաժամկետ պայմանավորվածությունների մեջ մտնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ.

«Եթե Արևմուտքում ինչ-որ մեկը վստահեցնում է, որ Կրեմլի ներկայիս վարչակարգի հետ կարելի է հասնել երկարաժամկետ համաձայնագրերի, ապա նա կա՛մ հիմար է, կա՛մ էլ՝ ստախոս: Փոխզիջման հասնելու հնարավորությունները բավական աննշան են, քանի որ Ռուսաստանի ղեկավարության պահվածքն անկանխատեսելի է»:

Խոդորկովսկին չի հավատում, որ Ուկրաինայի հակամարտությունը լուծում կստանա մոտ ապագայում: Նրա խոսքերով՝ Պուտինն անելու է ամեն բան, որպեսզի Ուկրաինայի արևելքում պատերազմող Ռուսաստանի քաղաքացիներն այնտեղ մնան հնարավորինս երկար, քանի որ նրանց վերադարձը վտանգ է ներկայացնում իր վարչակարգի համար:

Դրա հետ մեկտեղ՝ Խոդորկովսկին չի կարծում, թե անջատողականները կփորձեն գրավել նորանոր տարածքներ: Նա ընդգծել է, որ իր իշխանությունը պահելու համար Պուտինին անհրաժեշտ է հակամարտության ոչ թե՝ էսկալացում, այլ՝ սառեցում:

Կարդացեք նաև

Խոդորկովսկին հայտարարել է, որ Պուտինի առաջնահերթությունների թվում է նաև Ուկրաինայի ժողովրդավարական բարեփոխումների տապալումը, քանի որ հակառակ դեպքում կիևյան իշխանությունների հաջողությունը կարող է օրինակ ծառայել նաև Ռուսաստանի համար: Խոդորկովսկին անհնար է համարել, որ Ռուսաստանում կարող է իրականացվել խաղաղ իշխանափոխություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս