Բաժիններ՝

ԱՄՆ-ում ավելի շատ թանգարաններ կան, քան Starbucks և McDonalds՝ միասին վերցրած. The Washington Post

ԱՄՆ-ում կա մոտավորապես 11,000 Starbucks-ի կետ և շուրջ 14,000 McDonald’s-ի ռեստորան: Բայց այդ երկուսի թվաքանակի ընդհանուր գումարն անգամ չի մոտենում ԱՄՆ-ի թանգարանների թվաքանակին, որը մոտավորապես 35,000 է: Այս տվյալները հաղորդում է Institute of Museum and Library Services-ը (Թանգարանների և գրադարանների սպասարկման ինստիտուտ): Ըստ վերջիններիս հաշվարկների՝ 1990 թվականից ԱՄՆ-ի թանգարանների թիվը կրկնապատկվել է` հասնելով 35,000-ի:

Թանգարանների թվով երկրի մշակութային կենտրոնը ոչ թե Նյու Յորքն է, այլ Լոս Անջելեսը, որն ունի 681 թանգարան, ի տարբերություն Նյու Յորքի, որտեղ կա 414 թանգարան: Լոս Անջելեսը, սակայն, ավելի հայտնի է Հոլիվուդով, քան Հոլբեյնով ու իր պատմությամբ:

IMLS -ի (Թանգարանների և գրադարանների սպասարկման ինստիտուտ) աշխատակից Մեմի Բտները ասել է,- «Մենք սիրահարված ենք մեր պատմությանը: Մենք փորձում ենք պահպանել մեր քաղաքների ու գյուղերի պատմությունը»:

Մենք լսել ենք սննդի անապատացման մասին, իսկ ի՞նչ կասեք մշակութային անապատացման մասին: Շուրջ 175 երկիր ԱՄՆ-ում, որոնց բնակչության ընդհանուր թիվը կազմում է 1.6 միլիոն մարդ, չունի ընդհանրապես ոչ մի թանգարան: Դրանցից շատերը կենտրոնացած են հարավում, մասնավորապես՝ Միսիսիպիում և Ջորջիայում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս