Բաժիններ՝

Ալյասկայի ու Հավայան կղզիների բնիկ ժողովուրդներն ինքնորոշման հարցով դիմել են ՄԱԿ-ին

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ալյասկայի ու Հավայան կղզիների բնիկ ժողովուրդները միջազգային հանրությունից խնդրել են ապահովել իրենց ինքնորոշման իրավունքը՝ կապված ԱՄՆ-ի «ապօրինի բռնակցման» ու «օկուպացիայի» հետ:

«Հանուն ինքնորոշման Ալյասկա-Հավայան կղզիներ դաշինք» համատեղ աշխատանքային խմբի ներկայացուցիչ Լեոն Սիուն հայտարարել է. «Մեր մշակույթը ճնշում են: Սակայն ԱՄՆ-ի գործողություններն ուղղված են ոչ միայն մեր մշակույթի, այլև՝ մոլորակի խաղաղության դեմ, քանի որ Հավայան կղզիներում է գտնվում Փեռլ Հարբոր ռազմաբազան:

Զորավարժությունների ժամանակ նրանք աղտոտում են մեր տարածքն ու ջուրը: Մարդիկ հիվանդանում են դրա հետևանքով: Դա չարաշահում է մեր հողի ու ժողովրդի հանդեպ: Մենք չենք ցանկանում հանդիսանալ ռազմական մեքենայի մասնիկ»:

ԱՄՆ-ի այդ նահանգների բնիկ ժողովուրդների կողմից Ժնևում տարածած հայտարարությունում ՄԱԿ-ի անդամներին կոչ է արվում իրենց անկախության հարցը բարձրացնել մայիսի 11-ին կայանալիք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի նիստի շրջանակներում:

Կարդացեք նաև

Հայտարարության մեջ նշված է. «ԱՄՆ-ը 1959 թվականին խաբեության ու ՄԱԿ-ի սկզբունքների ու մանդատի խախտման միջոցով իրեն է միացրել Ալյասկան ու Հավայան կղզիները:

1867 թվականին Ռուսաստանի կողմից Ալյասկան ԱՄՆ-ին վաճառելն ամենևին չի նշանակել Ալյասկայի վրա ԱՄՆ-ի ինքնիշխանության փոխանցում, իսկ 1893 թվականին ԱՄՆ-ի կողմից Հավայան կղզիներ ներխուժելը ձեռնարկվել է երկկողմ պայմանագրերի ու միջազգային իրավունքի խախտումներով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս