Գալուստ Սահակյանը դրական տպավորություն ունի Գոհար Ենոքյանից
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դրական տպավորություն ունի երբեմնի գործընկերոջից՝ ԱԺ նախորդ գումարման ԲՀԿ-ական պատգամավոր Գոհար Ենոքյանից:
«Քանի որ պատգամավորները ասում են առողջական խնդիրներ ունի, մարդիկ հավատացնում են, որ փաստերն այնպիսին են, ժամանակի ընթացքում հանրությանն էլ կներկայացվեն, որ այստեղ արդեն ԱԺ պատգամավորի միջամտության խնդիր չկա, որովհետև քննչական գործողություններ են, իրենց գաղտնիությունն են ապահովում: Մնացածը՝ թերթերում ասեկոսեներ եմ տեսնում: Ես անընդհատ հետաքրքրվում եմ գործի վիճակից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գ.Սահակյանը:
Հիշեցնենք, որ Գոհար Ենոքյանը ձերբակալվել է ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանությունը նախապատրաստելու կասկածանքով: