Գալուստ Սահակյանը՝ Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին մեկուսացնելու մասին
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի կարծում, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին մեկուսացնել կարիք կա: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ երբ որոշակի տեղեկատվություն կունենա հնարավոր շրջանակներից, նաև բնութագրեր կունենա այդ առումով, այդ ժամանակ էլ կարծիք կհայտնի:
Հարցին, թե ե՞րբ են դադարելու անընդհատ ներել Սուրիկ Խաչատրյանին, Գ.Սահակյանը պատասխանեց. «Ներելը վատ բան չէ, բայց ես չեմ կարծում, որ իրավաբանորեն ներել հնարավոր է որևէ հանցագործի»: