Վտանգավոր բեռներ տեղափոխող գնացքները պետք է կահավորվեն հատուկ սարքավորումներով

Իր նախկին որոշումներից մեկի լրացմամբ կառավարությունը այսօր սահմանել է, որ վտանգավոր բեռ տեղափոխող բեռնատար և հատուկ գնացքները պետք է կահավորվեն շարժական օբյեկտների մոնիթորինգային սարքավորումներով, որոնք միացվելու են ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի (911 ծառայության) հետ: Դրանով կապահովվի վտանգավոր բեռ տեղափոխող երկաթուղային տրանսպորտի հնարավոր վթարի մասին տեղեկության օպերատիվ փոխանցումը, էականորեն կկրճատվի վթարի արձագանքման ժամկետը և, իբրև հետևանք, կնվազի մարդկային և նյութական կորուստը:

Տեսանյութեր

Լրահոս