Արդյոք խախտվո՞ւմ են արտագնա աշխատանքի մեկնողների իրավունքները, թե՞ ոչ
![](https://168.am/wp-content/uploads/2013/08/karen-andreasyan.jpg)
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կուսումնասիրի՝ եկամտահարկի ու շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններն արդյոք խախտո՞ւմ են արտագնա աշխատանքի մեկնողների իրավունքները, թե՞ ոչ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:
Ըստ նրա՝ կառավարությունն օրինագծերը հապշտապ է ներկայացրել, ինչի պատճառով էլ պատգամավորները չեն հասցրել ծանոթանալ դրան: Ամեն դեպքում, ըստ Անդրեասյանի, անհանգստությունները մի փոքր չափազանցված էին: Նա նշեց, որ ուսումնասիրությունն ավարտելուն պես կհրապարկի արդյունքները: