Բաժիններ՝

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները սպառնում են դիմել կտրուկ քայլերի

Այսօր կառավարության շենքի առջև հերթական անգամ բողոքի էին հավաքվել «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները: Գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը հրապարակեց Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված իրենց դիմումի պատասխանը, որում ՄԻՊ-ը հրաժարվում է ստանձնել նաիրիտցիների իրավունքների պաշտպանությունը՝ պատճառաբանելով, թե մասնավոր կազմակերպություն է և գործերին խառնվելու իրավունք չունի:

«Ասում են՝ պետք է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հարցը վերաբերի, որ միջամտեն: Այսինքն՝ մեր պաշտպանին պաշտպան է պետք»,- ասաց Հ.Թադևոսյանը:

Nairit

Nairit02

Նաիրիտցիները հայտարարեցին, որ միակարծիք են, որ աշխատավարձի պարտքի համար մինչև վերջ պայքարելու են: Ըստ ակցիայի մասնակիցների՝ արդյունքի հասնելու համար պետք է դիմել կտրուկ քայլերի՝ նստացույցեր, հացադուլ և այլ: Նրանց խոստացել են, որ շատ շուտով, մոտ մեկ ամսում, կիրականացվի «Կապույտ լիճ» տեղամասի խողովակների վաճառքը և այդ գումարն ամբողջությամբ կուղղվի աշխատավարձերի պարտքի մարմանը:

«Էսքան բողոքում ենք, գնում վիզ ենք ծռում, իրանք էլ մի ամսվա աշխատավարձ են տալիս ու հանգիստ նստում: Մենք պահանջում ենք, որ մեր աշխատավարձի պարտքն ամբողջութամբ փակեն»,- ասաց նաիրիտցիներից մեկը:

Հիշեցնենք, որ նաիրիտցիներին վերջին անգամ մեկ ամսվա աշխատավարձ վճարվել է ապրիլի վերջին՝ երկարատև բողոքներից հետո, բայց ընդհանոր դեռ մոտ մեկ տարվա պարտք կա:

Ի վերջո, որոշվեց հաջորդ հինգշաբթի օրը կառավարության շենքի դիմաց երկօրյա նստացույց անցկացնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս