Բաժիններ՝

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչանքը կվերամշակվի

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերը (հանքախյուսեր) կվերամշակվեն: Այս նպատակով այսօր ՀՀ կառավարությունը նիստում հավանություն տվեց «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, որ Զանգեզուրի կոմբինատի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի պաշարները կազմում են մոտ 300 մլն տոննա և տարեկան ավելանում են 18-20 մլն տոննայով, ինչը ՀՀ համար բնապահպանական լուրջ խնդիր է:

Դ.Հարությունյանը նշեց, որ «Ալյոտիգ» ՍՊԸ-ն պատրաստ է իրականացնել ներդրումային ծրագիր, նախատեսվում է կառուցել գործարան՝ տարեկան 12.5 մլն տոննա արտադրողականությամբ: Հարությունյանի խոսքով՝ նախատեսվում է նաև կառուցել կոմպոզիտային նյութերի գործարան՝ տարեկան առնվազն 10 հազար տոննա արտադրողականությամբ, որը որպես հումք կօգտագործի պոչամբարի խյուսը, որից կստանան առաջնային մետաղական կոնցենտրատներ: Ծրագրի առաջին փուլուվ կիրականացվի 237 մլն դոլարի ներդրում:

Նախատեսվում է նաև 2019-2025թթ. նոր ֆաբրիկայի ենթաարտադրատեսակների գործարկում՝ դրա արտադրական պոչերն օգտագործելու համար: Ծրագրի իրականացման առաջին փուլում կստեղծվի 1000 մշտական և 500 ժամանակավոր աշխատատեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս