Բոլոր ժամանակների 5 գերտերություներն աշխարհում՝ ըստ The National Interest-ի
![](https://168.am/wp-content/uploads/2015/05/1280px-Defense.gov_News_Photo_980127-M-4124M-001_0.jpg)
The National Interest-ը ներկայացրել է բոլոր ժամանակների 5 մեծագույն գերտերություններին, գերուժերին: Դրանց թվում ընդգրկվել են Հռոմեական, Մոնղոլական ու Բրիտանական կայսրությունները, ինչպես նաև ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը:
Հոդվածում ընդգծվում է, որ աշխարհն ականատես է եղել բազմաթիվ մեծ կայսրությունների, ինչպիսիք են Օսմանյան կայսրությունը, Պարսկական կայսրությունը, Իսպանական կայսրությունը, Արաբական կայսրությունը և այլք, սակայն իրական գերտերությունների թիվը եղել է 5:
Ընդգծվում է, որ պետության համար շատ ավելի բարդ է գերտերություն դառնալն ու տվյալ կարգավիճակը պահպանելը, քանի որ դա պահանջում է մյուս բոլոր մրցակիցների նկատմամբ ճնշող գերակշռություն: