Հրդեհ Ա. Բաբաջանյան փողոցում
Մայիսի 5-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Բաբաջանյան փողոցի թիվ 32 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 27 բնակարանի ննջասենյակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.33-ին, մարվել` 15.38-ին: Մասամբ այրվել է մահճակալը՝ անկողնու պարագաներով (մոտ 2 քմ) և հեռուստացույց: