Հայաստանի գավաթի եզրափակիչը կսպասարկեն իտալացի մրցավարներ
Մայիսի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի գավաթի եզրափակիչ «Փյունիկ»-«Միկա» հանդիպումը: Հանդիպումը կսպասարկի իտալական մրցավարական անձնակազմը՝ Ջանլուկա Ռոկիի գլխավորությամբ: Մրցավարական կազմում ընդգրկված են Ռիկարդո դի Ֆիորեն և Անդրեա Մարցալոնին՝ որպես մրցավարի օգնականներ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Սիրարփի Աղաբաբյան