Առանց ԽՍՀՄ-ի տված կես միլիոն զոհերի՝ Լեհաստանն ընդհանրապես գոյություն չէր ունենա. Պուշկով
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու կողմից մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսի անցկացման շուրջ հայտարարությունը:
Կոմորովսկին հայտարարել էր, որ այդ զորահանդեսն իրենում պարունակում է սպառնալիքներ, իրենից ներկայացնում է ուժի ցուցադրություն և, որ, դրա ժամանակ Կարմիր հրապարակով անցնելու են այն զորքերը, որոնք դրանից առաջ ներխուժել են Ուկրաինա:
Դրա հետ կապված՝ Պուշկովը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Լեհաստանն ընդհանրապես գոյություն չէր ունենա, եթե ԽՍՀՄ-ը 500.000 զոհ չտար նրա ազատագրմանը.
«Կոմորովսկին պետք է գիտենա, որ առանց 500.000 զոհի, որը մեր երկիրը տրվեց Լեհաստանի ազատագրման համար, այն ընդհանրապես գոյություն ուներ: Հիտլերը չէր նախատեսել նման բան (Լեհաստան պետություն)»: