Բաժիններ՝

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը դուստր են ունեցել

Lenta.ru-ի փոխանցմամբ` բրիտանական գահաժառանգ, արքայազն Ուիլյամն ու նրա կին, Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը դուստր են ունեցել: Նա լույս աշխարհ է եկել մայիսի 2-ի առավոտյան, Լոնդոնի Սուրբ Մարիա հիվանդանոցում, ուր Քեյթին բերել են տեղական ժամանակով առավոտյան ժամը վեցին:

Նորածնի քաշը կազմել է 3.7 կիլոգրամ: Աղջիկը կրելու է Քեմբրիջի արքայադստեր տիտղոսը և բրիտանական գահում կզբաղեցնի չորրորդ տեղը` պապից, հորից ու եղբորից հետո: Նա Ուիլյամի ու Քեյթի երկրորդ զավակն է: Նրանց առաջնեկ, արքայազն Ջորջը ծնվել է 2013 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս