Կարտոֆիլի հյութի օգտակար հատկանիշները
Եթե իմանայիք, թե որքան առողջարար է կարտոֆիլի հյութը՝ ամեն օր կխմեիք այն: Հաճախ ամենապարզ լուծումներն ամենաօգտակարն են: Այս հյութը շատ հեշտ է պատրաստել, այն չի ազդի ձեր բյուջեի վրա և, միևնույն ժամանակ, կօգնի ձեզ:
Կարտոֆիլի հյութն անհամ է, բայց շատ առողջարար: healthyfoodstar.com-ը ներկայացնում է կարտոֆիլի հյութի մի քանի առավելություն
Ալկալիզացնում է օրգանիզմը- Կարտոֆիլի հյութը կարգավորում է օրգանիզմի թթվայնությունը: Դա շատ կարևոր է, քանի որ այժմյան դիետաները բարձրացնում են օրգանիզմի թթվայնությունը:
Մաքրում է մաշկը- Կարտոֆիլի հյութը վերացնում է ակնեն և մաքրում է մաշկը:
Ունի հակաբորբոքային հատկանիշներ- Կարտոֆիլի հյութն ունի հակաբորբոքային ազդեցություն և կարող է օգնել արթրիտի և այլ բորբոքային գործընթացների դեպքում, հատկապես՝ հոդերի և մեջքի: Մարմնի բոլոր մասերում լավացնում է արյան շրջանառությունը:
Մաքրում է լյարդը– Այն օգտագործվում է օրգանիզմից թույները դուրս բերելու և լյարդը մաքրելու համար: Այս ամենին հասնելու համար ամեն առավոտ 200մլ կարտոֆիլի հյութ խմեք դատարկ ստամոքսին:
Հիշեք, որ այս հյութը պետք է խմել թարմ վիճակում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը