Գործարան կառուցելը եկեղեցուց կարեւոր է. Հրայր Հովնանյան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցավ Աբովյան փողոցում կառուցված Սուրբ Աննա եկեղեցու բացման արարողությունը: Նշենք, որ եկեղեցու շինարարությունն իրականացվել է բարերար Հրայր Հովնանյանի ֆինանսավորմամբ:

Նրանից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է տեղին հսկայական գումարներ ներդնել եկեղեցաշինության մեջ, երբ քաղաքում եւ երկրում բազմաթիվ այլ՝ առաջնային լուծում պահանջող սոցիալական խնդիրներ կան:

Հովնանյանը նկատեց, որ ինքը բարերար է, սոցիալական խնդիրներ լուծելն էլ կառավարության խնդիրը պետք է լինի. «Ինձ Էջմիածինն առաջարկել է հովանավորել, ես էլ արել եմ, սարքել եմ ու նվիրել եմ իրենց: Ու այսօր էլ բանալիները կհանձնեմ իրենց ու վերջ: Մնացածն իմ խնդիրը չէ»:

Մեր հարցին՝ եթե իրեն առաջարկեին գործարան կառուցել, աշխատատեղ բացել, կընդունե՞ր առաջարկը, բարերարը պատասխանեց. «Ամենակարեւորն ինձ համար դա է: Գործարան աշխատեցնելն ինձ համար շատ ավելի կարեւոր է, քան այս»,- ցույց տալով եկեղեցին՝ ասաց Հովնանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս