Նիհարեցնող ըմպելիքներ
Healthyfoodteam-ը ներկայացնում է նիհարեցնող արդյունավետ ըմպելիքներ, որոնք կօգնեն կարճ ժամանակահատվածում կորցնել անցանկալի քաշը:
Կոճապղպեղն (имбирь) անփոխարինելի է նիհարելու համար: Այն արագացնում է ճարպերի այրման գործընթացը, լավացնում մարսողությունը, օգնում օրգանիզմից դուրս բերել թույները և բարձրացնում է նյութափոխանակությունը 20%-ով:
Պատրաստման եղանակը
Կոճապղպեղի արմատը կտրատեք, կտորները դրեք թերմոսի մեջ և ջուր ավելացրեք, ստացված ըմպելիքը խմեք ամբողջ օրվա ընթացքում: Սա շատ պարզ, բայց և այնպես, արդյունավետ ըմպելիք է:
Բաղադրություն
- 1 կիտրոն
- 1 լայմ
- 1թ/գ աղացած կոճապղպեղի արմատ
- 1լ ջուր
- 1 վարունգ
- Անանուխի 12 տերև
Պատրաստման եղանակը
Սկզբում մաքրեք վարունգն ու կտրատեք մի քանի մասի, ապա կտրատեք լայմը, կիտրոնը և կոճապղպեղը: 2լիտրանոց շշի մեջ լցրեք ջուրը և անանուխի տերևները՝ մյուս բաղադրիչների հետ: Լուծույթը պահեք սառնարանում և թողեք մնա ամբողջ գիշեր, ապա օրական 3 բաժակ խմեք այն առավոտյան և ուտելուց 30 րոպե առաջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը