Մարտի 1-ին զինված ցուցարար չի եղել. ինչի՞ հետևանք էր Ռոբերտ Քոչարյանի ստորագրած հրամանագիրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Յոթ տարի առաջ՝ հենց այս օրերին, Հայաստանում տեղի էին ունենում փոթորկահույզ իրադարձություններ: Նախագահական «ընտրություններին» հաջորդեցին ընդդիմության անդադար հանրահավաքները Ազատության հրապարակում, որոնք ընդմիջվեցին բացառապես իշխանության բռնությունների պատճառով:

Խորհրդապահական կնիքով առանձնացված զեկուցագրերում՝ ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը քննարկում է Մարտի 1-ին տեղի ունեցածը: Խիստ ուշագրավ է, որ հեղինակը, ներկայացնելով հանդերձ իշխանության առաջ քաշած վարկածները, ընդգծում է, որ խաղաղ հանրահավաքներն ընդմիջվել են Կառավարության ստորաբաժանումների բիրտ գործողությունների շնորհիվ, իսկ ցուցարարներից ոչ ոք հրազեն չի ունեցել:

Փենինգտոնի մատուցմամբ՝ մարտի 1-ի կեսօրին ցուցարարները զինվել են բազմաթիվ ինքնաշեն գործիքներով եւ բարիկադներ կառուցել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս