ԲՀԿ նախագահը լինելու է Նաիրա Զոհրաբյանը, իսկ Գագիկ Ծառուկյանը հեռանալու է քաղաքականությունից

168.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ԲՀԿ-ի մարտի 5-ին կայանալիք կուսակցության դռնփակ արտահերթ համագումարում ԲՀԿ նախագահ է դառնալու Նաիրա Զոհրաբյանը: Իսկ ԲՀԿ-ն առաջիկայում լքելու են ոչ միայն գործարարները, այլ՝ մի շարք քաղաքական գործիչներ: Ինչ վերաբերում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ապա վերջինս իր կուսակիցներին ասել է, որ հեռանալու է քաղաքականությունից: ԲՀԿ-ում մեր աղբյուրները նշում են, որ կուսակցության գործունեությունը կոորդինացնելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու է համագումարը դռնփակ լինելու, ասել էր, թե՝ կուսակցությունն այդպես է նպատակահարմար գտել:

Տեսանյութեր

Լրահոս