Ադրբեջանը մտադիր է արտադրել բրազիլական նոր սերնդի հակատանկային հրթիռներ

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը մտադիր է արտադրել բրազիլական նոր սերնդի հակատանկային հրթիռներ: Այս մասին ադրբեջանական ANS հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:

Նրա խոսքերով՝ ադրբեջանական կողմը բանակցում է բրազիլական «Ջեփսի» ռազմական ընկերության հետ. «Մոտ ժամանակներս այդ ընկերության ներկայացուցիչները ժամանելու են Ադրբեջան՝ բանակցությունների հերթական փուլի համար:

Սակայն արդյունքները հայտնի կդառնան ընթացիկ տարվա ապրիլին: Բրազիլիայի պաշտպանության նախարարն Ադրբեջանի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցել զենքի միջազգային ցուցահանդեսի, որն անցկացվելու է ապրիլին: Հենց այնտեղ էլ կստորագրվեն համապատասխան փաստաթղթերը»:

Տեսանյութեր

Լրահոս