Բաժիններ՝

«Տնփեսայում» կտրուկ փոփոխություններ կլինեն

Մարտին եթերում կլինի «Տնփեսա» սիթքոմի չորրորդ և վերջին եթերաշրջանը: Այս մասին ESem.am-ին հայտնեց «Արմենիա TV»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը:

«Մարտից մայիս կթողարկենք «Տնփեսայի» վերջին եթերաշրջանը, քանի որ մտահղացումն անսահման չէ: Մեր սցենարիստների կարծիքով չորրորդ եթերաշրջանը թույլ կտա մեզ նախագիծն ավարտել առանց անհամացնելու»,- նկատեց նա: Դավթի փոխանցմամբ՝ սիթքոմի նոր եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն առաջիկա օրերին և մարտի առաջին տասնօրյակում այն արդեն եթերում կլինի:

«Տնփեսայի» նոր եթերաշրջանում դուրս կգան Ալինա Մարտիրոսյանի կերտած Էդիտայի և Լուսինե Արշակյանի կերտած Սիլվայի կերպարները:

«Իրենց փոխարեն նոր կերպարներ կլինեն: Այդ կերպարները դուրս են գալիս, քանի որ նոր կերպարներն իրենց հետ նոր պատմություն են բերում, որոնց համար պետք է տեղ ազատվի: Նոր կերպարի մասնակցության ծավալը պետք է ապահովենք պատշաճ կերպով, ինչը հնարավոր չի լինի հին կերպարներից չհրաժարվելու դեպքում»,- ասաց Դավիթը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս