Բաժիններ՝

Շարմազանովը դժգոհ է եթերից. «Ամեն ինչը չափ ունի, լավ, հո որկրամոլ չե՞նք»

Այսօր Ազգային ժողովի նիստում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2013 թ. գոծունեության մասին զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե այս տարիների ընթացքում հաջողվել է բազմակարծություն ապահովել, և բոլորի նպատակն է ունենալ առողջ, ազգային դաստիարակությամբ, բարոյական, քրիստոնեական սերունդ, և այստեղ անելիքներ ունեն հետռուստատեսությունները: Ըստ նրա՝ չկան ինֆորացիա, որ պրոպագանդա չէ: Շարմազանովը նշեց, որ հայրենասիրություն չկա ՝ առանց ճանաչողության, և պետք է ավելացնել ճանաչողական հաղորդումները:

«Կա հաղորդումների շարք, որ առավոտից իրիկուն ճաշ են սարքում, հրավիրում են՝ ինչ են սիրում ուտել: Ամեն ինչը չափ ունի, լավ, հո որկրամոլ չե՞նք: Ալիքները փոխում ես, մի քանի հատ նման հաղորդում ունեն: Մեր նպատակը ո՞րն ա՝ ով ինչ լավ բո՞րշչ ա սարքում, թե ձվածե՞ղ ա սարքում: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»,- ասաց Շարմազանովը՝ նշելով, որ անցած տարի Հովհաննես Շիրազի ու Համո Սահյանի 100-ամյակներն են եղել, բայց հիմնականում դրան լրատվամիջոցներն են անդրադարձել:

Նրա խոսքով՝ նոր սերնդին պետք է դաստիարակել: Օրինակ՝ անցած տարի «Արարատ 73-ի» 40-ամյակն է եղել ու ընդամենը մի երկու հաղորդում է եղել դրա մասին: Շարմազանովի խոսքով՝ պետք է մեր հերոսներին ներկայացնել. «Որ գոռում էին՝ «Արարատ, հուպ տուր», դա հենց էնպես հաղթանակ չի եղել, ոգու զարթոնք է եղել»:

Շարմազանովը նշեց, որ քրիստոնեական սերունդ դաստիարակելու մասին ենք խոսում, բայց կապ չկա եկեղեցու հետ, Արցախի ազատագրական պատերազմի մասին ընդամենը մի ֆիլմ կա, երաժշտությունը 90 %-ը կլկլոց, 10%-ի մեջ ենք տեղավորում ճաշակ:

«Երեխային պետք է մանկապարտեզից դաստիարակել»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս