Բաժիններ՝

Ռուսաստանում առաջարկել են Կրասնոկամսկ քաղաքը վերանվանել Պուտինի անունով

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ «Ռուսական հասարակական նախաձեռնությունների» կայքում առաջարկվել է Կրասնոկամսկ քաղաքը (գտնվում է Պերմից 34 կիլոմետր դեպի արևմուտք) վերանվանել Պուտին:

Նախաձեռնության հեղինակներն ընդգծել են, որ այդ քայլն ուղղված է երկրի նախագհի անունը հավերժացնելուն, ով շատ է բան է տվել երկրին և մասնավորապես քաղաքին: Նրանց կարծիքով՝ քաղաքի վերանվանումը կբարելավի նրա իմիջը. «Նման հնչեղ անվանմամբ քաղաքը «դատապարտված» է բարգավաճման:

Այդպիսի անվանմամբ քաղաքը հանրաճանաչություն կվայելի զբոսաշրջիկների շրջանում: Իշխանությունները պարզապես պարտավոր կլինեն լուծել քաղաքի մաքուր ջրի, ճանապարհների, զբոսայգիների, մանկապարտեզների, ենթակառուցվածքների և այլ խնդիրները: Համաշխարհային սենսացիաների շարքից կլինի «Պուտինին տվե՛ք խմելու ջուր» կարգախոսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս