«Իսլամական պետությանը» ոչնչացնելն ԱՄՆ-ի ու Իրանի ընդհանուր նպատակն է. Ջոն Քերի
                                    Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ Կոնգրեսում անցկացված լսումների ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իրանը շահարգռված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պարտության մատնելու մեջ.
«Նրանք (Իրան) ամբողջովին դեմ են «Իսլամական պետությանը», և նրանք իրականում մասնակցում են, մարտնչում են, իրան-իրաքյան սահմանի երկայնքով ոչնչացնում են ԻՊ-ի զինյալներին, կիսում են այն լուրջ մտահոգությունը, որը (ԻՊ-ը) կարող է անել տարածաշրջանում: Այնպես որ մենք համենայն դեպս ունենք ընդհանուր շահեր, եթե ոչ իրական համագործակցություն»:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    