Բաժիններ՝

Ցեմենտի՞ համար

168.amի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել ռուսաստանցի մի խոշոր գործարարի հետ՝ շինանյութերի բնագավառում ուժերը համախմբելու և 50 մլրդ դրամի արտահանում իրականացնելու շուրջ: Հենց այդ նպատակի համար էլ մշակվել են «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով 50 մլրդ դրամ արտահանման դեպքում շահութահարկը 20%-ից նվազեցվում է 2%-ի:

Ըստ ամենայնի, խոսքը վերաբերում է ցեմենտի արտադրությանը: Հայաստանում ցեմենտ արտադրող երկու գործարաններն էլ՝ թե՛ Հրազդանի ցեմենտի գործարանը, թե՛ Արարատցեմենտը, այսօր մեծամասամբ պարապուրդի են մատնված՝ պահանջարկ չլինելու պատճառով: Եվ ահա, ռուսաստանցի գործարարը ստանձնելու է երկու գործարանների պայմանագրային կառավարումն ու ապահովելու դրանց արտադրանքի արտահանումը՝ ապահովելով կառավարության առաջադրած պահանջները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս