Charlie Hebdo-ի նոր համարը մեծ աշխուժություն չի առաջացրել Ֆրանսիայում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` հունվարի 7-ի ահաբեկչությունից հետո ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի երկրորդ համարի թողարկումը մեծ աշխուժություն չի առաջացրել Ֆրանսիայում, ինչպես որ եղավ նախորդ համարի պարագայում:
Մամուլի կրպակներում թերթի նոր համարների ստացումից մեկ ժամ անց դրանք շարունակում են մնալ երևացող մասերի վրա, իսկ գնորդները հերթեր չեն կանգնել` դրանք գնելու համար: Ահաբեկչությունից հետո առաջին համարը թողարկվել էր հունվարի 14-ին:
Սկզբնական շրջանում պլանավորված էր, որ նրա տպաքանակը սովորական 60.000 օրինակի փոխարեն կազմելու է մեկ միլիոն օրինակ, սակայն թերթի շուրջ տիրող աժիոտաժը նպաստեց նրան, որ արդյունքում թերթի այդ համարը թողարկվի մոտ 8 միլիոն օրինակով:
Այն գնելու համար մարդիկ մամուլի կրպակների մոտ հերթ են կանգնել առավոտյան ժամը 06.00-ից, սակայն առաջին օրերին ոչ բոլորին է հաջողվել գնել դա: Ստիպված են եղել սահմանափակումներ մտցնել թերթի վաճառքի հարցում և մեկ անձին չվաճառել մեկ համարից ավելին: Ահաբեկչությունից հետո երկրորդ համարի տպաքանակը կազմում է 2.5 միլիոն մարդ: