Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան ռազմական հրահանգիչներ կուղարկի Ուկրաինա. Քեմերոնը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Մեծ Բրիտանիան Ուկրաինա կուղարկի ռազմական մասնագետներ` նախապատրաստելու և ուսուցում տալու համար ուկրաինացի զինծառայողներին: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Դևիդ Քեմերոնը:

Նա հավելել է, որ նախկինի նման խոսք չի գնում ուկրաինական կողմին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին: Քեմերոնի խոսքերով` բրիտանացի մասնագետները ուկրաինացի զինվորականների հետ անցկացնելու են խորհրդակցություններ: Բացի այդ, պլանավորվում է առաջիկա ամսին հատկացնել բժշկական օգնություն:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը երկրի խորհրդարանում փետրվարի 23-ին հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան պլանավորում է մեծացնել Ուկրաինային ոչ մարտական օգնության մասշտաբները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս