Բաժիններ՝

Ինքնասպանությունից առաջ աշակերտն ընկերներին ասել է, թե անհետաձգելի գործեր ունի. armlur.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում իրենց տանը կից անասնագոմում պարանից կախված վիճակում հայտնաբերվել է 14-ամյա Վարուժան Միրզախանյանը:

Armlur.am-ի հետ զրույցում Խանջյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արծրուն Խաչատրյանը հայտնել է, որ երեկ` ժամը 16:00-ին, 14-ամյա դպրոցականը պետք է գնար պարապմունքների, սակայն ընկերներին ասել է, թե ինքը չի գնում, անհետաձգելի գործեր ունի: «Ասել է` առանց ինձ գնացե´ք. ես գործեր ունեմ: Այսպիսի դժբախտություն եղավ ոչ միայն նրա ընտանիքում, այլև ողջ գյուղում, դպրոցում: Բոլորիս թևաթափ արեց: Ոչ մեկս չենք կարողանում հասկանալ` ինչու պետք է նման բան աներ: Հետո երկու բառ էիր խոսում, աղջկա պես ամաչում կարմրում էր: Չէի ասի, որ բացարձակ գերազանց էր սովորում, բայց երբեք դասերին մատերի արանքով չէր նայում: Միշտ պարտաճանաչ մասնակցում էր: Երեկ էլ գրավոր էին գրել: Չենք պատկերացնում` ախր ինչո՞ւ պիտի այդպիսի բան աներ»,- հուզված ասել է  նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս