Արամ Մանուկյանը՝ ՀՀԿ-ին. «Դուք վզկապներով ժողով անելով՝ մարդկային տեսակն եք կորցնում»

Այսօր ԱԺ-ում Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ եթե չկա այն համարձակությունը, որ ճիշտ դիագնոզ դնեն՝ հիվանդությունը չի բուժվի: Նա կարևորեց իրատեսությունը, երբ ԿԲ-ն հայտարարեց, որ այս տարի 4% աճն իրատեսկան չէ:

«Իրականության հետ պետք է հաշվի նստել»,- հայտարարեց նա:

Ա.Մանուկյանը ներկայացրեց սոցիալ-հոգեբանական վիճակը Հարավային Կովկասում հարցախույզի արդյունքները, ըստ որի՝ երկրի առջև ծառացած թիվ 1 խնդիրը մարդիկ համարում են գործազրկությունը, արտագաղթը կարևոր խնդիր են համարել 80%-ը, կարծում են ճիշտ ուղղությամբ է զարգանում երկիրը՝ 9%, դատարաները անկախ են՝ 13%, ընտրությունները արդար են՝ 9%: Օրենսդիր մարմնին և կուսակցություններին վստահում է 2%-ը, կառավարության ու դատական համակարգին՝ 3%-ը, լրատվամիջոցներին՝ 4%-ը: Քաղաքացիների 30%-ը եկամուտ չունի, 51%-ը մինչև 100 հազար ունի, բնակիչների 51%-ը պարտք ունեն, արտագաղթելու ցանկություն ունի 60%-ը:

«6 անգամ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով է ստեղծվել, արտագաղթի հանձնաժողովներ, կոռուպցիան ու արտագաղթը պակասե՞լ են»,- ասաց Մանուկյանը:

Կարդացեք նաև

Ա.Մանուկյանի խոսքով՝ ՀՀԿ-ն ֆինանսավորում է ՀԿ-ների, որոնք, սակայն, պետք է անկախ լինեին, իսկ փողն էլ վերցնում է նախագահականից՝ բյուջեից: Ըստ նրա՝ այսպես ազատություն չի լինի. «Դուք էսպես քաղաքական գործիչ չեք կարող լինել: Մարդկային զարգացումը ժողովրդավարության հիմքն է: Դուք վզկապներով ժողով անելով մարդկային տեսակն եք կորցնում: Ազատությունն ու մարդու անկախությունը պետականության հիմքն է»:

Տեսանյութեր

Լրահոս