Բաժիններ՝

Դոնբասի հակամարտության հետևանքով զոհվել է մոտ 5800 մարդ. ՄԱԿ

Meta.ua-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվն արդեն հասել է 5800 մարդու: Ընդ որում՝ ավելի քան մեկ միլիոն ուկրաինացիներ հարկադրված են եղել լքել իրենց տները ու դառնալ ներքին տեղահանվածներ:

Այս մասին նշված է ՄԱԿ-ի հաշվետվությունում: ՄԱԿ-ի՝ հումանիտար հարցերի համակարգման վարչության տվյալներով՝ 2014 թվականի ապրիլից Դոնբասում զոհվել է 5793 մարդ, որոնցից 63-ը երեխաներ են: Բացի այդ, ավելի քան 14.500 մարդ, այդ թվում նաև 169 երեխա վիրավորվել է:

Վարչությունը հաշվարկել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է մոտ 316 միլիոն դոլարի հումանիտար օգնություն: Ավելի վաղ ՄԱԿ-ը պլանավորել էր միայն 189 միլիոն դոլարի օգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս