Բաժիններ՝

Փոխվել են Էրդողանի ընտանիքի անդամների անվտանգության աշխատակիցները

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի դուստր Սումեյյե Էրդողանի թիկնազորն ամբողջովին փոփոխվել է՝ կապված նրա դեմ մահափորձի սպառնալիքի հետ: Փոխվել են նաև նախագահ Ռեջեփ Էրդողանի ընտանիքի մյուս անդամների անվտանգության աշխատակիցները:

Սրանից առաջ թերթը, վկայակոչելով հետախուզությունում իր աղբյուրները, հայտնել էր, որ մահափորձ է պատրաստվել Սումեյյե Էրդողանի դեմ, ինչը պետք է տեղի ունենար հունիսի 7-ին Թուրքիայում պլանավորված խորհրդարանական ընտրություններից առաջ:

Դրանից առաջ էլ հաղորդվել էր, թե Սումեյյե Էրդողանը կարող է մասնակցել այդ ընտրություններին և դրա արդյունքներով դառնալ պատգամավոր: Նրա դեմ մահափորձը պատրաստել էին Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման անդամները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս