«Կենտրոն» հեռուստաընկերությունը ԵՏՄ-ի՞ն. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծաոակյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կդառնա Եվրասիական տնտեսական միության հեոուստաալիքը։
Համենայնդեպս, իշխանական շրջանակներում այս պահին նման խոսակցություններ կան։ Այն, որ Ծառուկյանը չի պատրաստվում ֆինանսավորել այդ հեռոատաընկերությունը եւ հրաժարվելու է դրանից, քաղաքական շրջանակներում արդեն գրեթե կայացած փաստ են համարում։
Մենք տեղեկացրել էինք, որ ԲՀԿ նախագահը պատրաստվում է դադարեցնել նաեւ ԲՀԿ-ական մի քանի կայքերի ֆինանսավորումը նույնպես։ Երեկ, ահա, խորհրդարանում մեր թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես են զանգահարել «zham.am»–ի թղթակցին, խնդրել վերադառնալ խմբագրություն եւ հանձնել տեխնիկան»։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։