Նոր սկանդալ. զինծառայող է անհետացել Գյումրիում. «ՀԺ»
«Հայկական Ժամանակը» գրում է. «Գյումրիի ռուսական 102-րդ ոազմաբազայի շուրջ հերթական սկանդալն է ծավալվում, անհետ կորել է ոազմաբազայի հայ զինծառայող Արթուր Աֆյանը։ Երեկ նրա անհետացման շուրջ տարբեր լուրեր էին պտտվում, վարկածներ շրջանառվում։
Լուրեր կան նույնիսկ, որ նա ռագմաբազայում է և այնտեղ թաքնվում է իր պարտապաններից։ Ըստ որոշ կայքերի, նա կնոջ խալաթի գրպանում թողել է հետևյապ գրությունը. «Սուտը իմ տունը քանդեց»։
Արթուրի անհետացումից հետո սկսեցին լուրեր շրջանառվել, որ վերջինս բավականին մեծ պարտքեր է ունեցել, սակայն բոլոր նրան ճանաչողները կարծում են, որ նա չէր կարող պարտքերի համար թողնել իր երիտասարդ ընտանիքը՝ երկու ամսական երեխային, կնոջը, և անհետանալ, «Նա շատ կազմակերպված, աշխատող երիտասարդ էր, գյուղում հարգված։ Այսօր ո՞վ պարտք չունի, չեմ կարծում պարտքի համար է»,-ասաց Իջևանի Հովք գյուղի գյուղապետ Գրիգոր Գետրգյանը։
Արթուրի եղբայր Արկադի Աֆյանը պատմեց, որ եղբոր հետ վերջին զրույցը եղել է դեպքի նախորդ գիշերը։ Եղբոր խոսքերով, Արթուրը շատ անտրամադիր է եղել և երբ ինքը հարցրել է, թե ինչո՞ւ է անտրամադիր, ասել է, որ պարզապես հոգնած է ու թեթևակի նշել է նաև պարտքերի մասին։ Արկադի Աֆյանը չհերքեց, որ եղբայրը ունեցել է պարտքեր:
Արթուրի քենին՝ Աննան, մեր զրույցի ընթացքում պատմեց, որ Արթուրը առհասարակ իր պարտքերի մասին չէր կիսվում կնոջ հետ և իրենց հայտնի միակ խոշոր պարտքը եղել է մեքենայի պարտքը, որ Արթուրը 6000 դոլարով գնել էր ամուսնությունից ամիսներ անց և որը հարազատների օգնությամբ կարողացել էր ամբողջությամբ մարել, ուրիշ խոշոր պարտքի մասին իրենց հայտնի չի եղել։
Աննան պատմեց, որ դեպքի օրը, երբ ռազմաբազայից զանգել հայտնել են, որ Արթուրը չի ներկայացել աշխատանքի, իրենց հայրը գնացել է ռազմաբազա, նույն ժամանակ Արթուրին ռազմաբագայում հարցնելու է եկել մի տղամարդ, ով է ասել, որ Արթուրը իրեն պարտք է 1500 դոլար և պարտքի մարման օրն է։
«Այդ մարդն ասել է, որ Արթուրը պարտքը վերցրել է հարսանիքի համար, մինչդեռ քույրս և Արթուրը հարսանիք չեն արել, պարզապես հավաքույթ է եղել, ոչ թե ճոխ հարսանիք»,– ասաց Աննան։ Նա հավելեց, որ Արթուրի կյանքում մշտապես մեծ տեղ է ունեցել իր ընտանիքը՝ կինը, երեխան։
«Շատ-շատ էր նրանց սիրում, մամուլում խոսվում էր, որ Արթուրը Ալվարդի հետ (Արթուրի կինը-հեղ.) վերջին զրույցում ասել է՝ «աղջկաս լավ նայիր», այդտեղ տարօրինակ ոչինչ չկար, նա դա ամեն օր էր ասում»,– ասաց նա։ «Միայն մի բան էր միշտ քրոջս տարօրինակ թվում, երբ Արթուրը Ալվարդին պարբերաբար ասում էր՝ «կներես ինձ», իսկ քույրս զարմանում էր, թե ի՞նչ պատճառ կա ներելու, երբ նա այդքան հոգատար ու սիրով է իրենց հետ ու առիթ չի տվել երբեք նման բան մտածելու»,– ավելացրեց նա։
Արթուրը կնոջ հետ վերջին հեռախոսազրույցը ունեցել է անհետանալու նախորդ գիշերը։ Կինը որևէ տարօրինակ բան չի նկատել, նա սովորականի պես ասել է, որ սիրում է իրենց և որ լավ նայի դստերը։ Արթուրի անհետացման առթիվ հարցաքննվել են վերջինիս կինը, եղբայրը, հայրը և այլ հարազատներ։ Առայժմ որևէ վարկած հայտնի չէ, թե ո՞ւր կարող էր ւ նա անհետանալ»։
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։