Բաժիններ՝

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կասկածի տակ կդնեն Պուտինի քաղաքականության ճշմարտացիությունը. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ եթե ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ, ապա դրանք կոչված կլինեն ռուսաստանցիների շրջանում նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության ճշմարտացիությունը կասկածի տակ դնելուն:

Այն բանից գրեթե մեկ շաբաթ անց, երբ պետք է սկսվեր հրադադարը, պետքարտուղար Ջոն Քերին հանդիպեց իր բրիտանացի գործընկերոջ հետ՝ քննարկելու համար Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ կապված Մինսկյան համաձայնագրերը խախտելու հետ:

Հանդիպումից հետո Քերին հայտարարեց, որ ներկայումս դիտարկվում են առավել լուրջ պատժամիջոցներ, որոնք կունենան ավելի լայն արդյունք և կասկածի տակ կդնեն Ռուսաստանի նախագահի քաղաքականության ճշմարտացիությունը:

Քերին սակայն չի հայտնել, թե երբ կսահմանվեն ու կգործարկվեն այդ պատժամիաջոցները: Դեբալցովոյի կորստից հետո արևմտյան երկրներում աճում է մտահոգությունը Մարիուպոլի հանդեպ, որը կարող է դառնալ զինյալների հաջորդ թիրախը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս