Որևէ մեկն Իրանին չի կարող մեղադրել միջուկային ծրագրի ոչ խաղաղ բնույթ ունենալում. Ռոուհանի
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ որևէ մեկը չի կարող Իրանին մեղադրել նրանում, որ նրա միջուկային ծրագիրը չի կրում խաղաղ բնույթ.
«Նրանք, ովքեր պատժամիջոցներ են սահմանում Իրանի դեմ և նրանք, ովքեր փորձում են Իրանի միջուկային խնդրի լուծումը շաղկապել անվտանգության հարցի հետ, հիանալի իրազեկված են Իրանի ժողովրդի ու կառավարության խաղաղ նպատակների մասին:
Իրանի ժողովուրդը վիթխարի ճնշման տակ է միայն նրա համար, որ պաշտպանում է իր վճռականությունն ու քաղաքացիական նպատակներով միջուկային տեխնոլոգիաներից օգտվելու իր անքակտելի իրավունքը»: Ռոուհանին համոզվածություն է հայտնել, որ Արևմուտքի երկրները զբաղված են գիտական ոլորտում խտրականություն կիրառելով՝ երկրի զարգացմանը խոչընդոտելու համար:
Ռոուհանին այս մասին հայտարարել է Թեհրանում՝ Չմիավորման շարժման գիտության ու տեխնոլոգիաների հարցերով կոնֆերանսի բացման ժամանակ: Այդ կոնֆերանսը դարձավ իր տեսակում առաջինը, դրան մասնակցում են 58 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում նաև 31 նախարարներ: