ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչությունը հաստատել է զինծառայողի անհետացման փաստը. news.am
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչությունում հաստատել են զինծառայողի անհետացման փաստը։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 26-ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը կորել էր փետրվարի 21-ին։
«Սահմանային վարչության ներկայացուցիչները Հայաստանի Ոստիկանության հետ համատեղ որոնողական աշխատանքներ են տանում»։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության մամուլի խոսնակ Սերգեյ Գրեչինը՝ հավելելով, որ անհետացած զինծառայողը հանգստյան օրից հետո ծառայության չէր ներկայացել։
Արթուր Աֆյանի կինը՝ Ալվարդ Մկրտչյանը հայտնել էր, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել իր ամուսնու հետ։ Արթուրը հրաժեշտ էր տվել կնոջը եւ ասել, որ այլեւս չի վերադառնալու։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: