ԵՄ-ը մտադիր է գազային համաձայնագրեր ստորագրել Թուրքմենստանի ու Ադրբեջանի հետ
Spiegel Online-ի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է ձևակերպել Թուրքմենստանի ու Ադրբեջանի հետ համաձայնագրերը՝ կապված Կասպյան տարածաշրջանի գազը Եվրոպա հասցնելու հետ: Այս մասին են վկայում ԷՄ-ի Էներգետիկ միության համար պատրաստված երկու փաստաթղթերը:
Հենց այդ կառույցն է կարգավորելու էներգետիկ հարցերում համագործակցությունը: Փաստաթղթերի համաձայն՝ ԵՄ-ն արդեն ընթացիկ տարում մտադիր է Աշգաբադի ու Բաքվի հետ ստորագրել փոխըմբռնման մասին հուշագրեր, որոնք պետք է դառնան Եվրոպային բնական գազ մատակարարելու կայունության բարձրացման մասին փաթեթի մասնիկը: ԵՄ-ը ցանկանում է այդ փաթեթը մշակել մինչև 2016 թվականը:
ԵՄ-ն օգտագործելու է արտաքին քաղաքական բոլոր գործիքները, որպեսզի ամրապնդի արտադրող ու տարանցիկ երկրների հետ ռազմավարական էներգետիկ գործընկերությունը: Խոսքը գնում է Ալժիրի ու Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի, Մերձավոր Արևելքի ու աֆրիկյան մի շարք երկրների մասին: Նախագիծը նաև նախատեսում է Նորվեգիայի, ԱՄՆ-ի ու Կանադայի հետ գործընկերության ինտենսիվացում: