Վրաստանի վարչապետն առաջին անգամ կհանդիպի ԵՄ-ի նոր ղեկավարության հետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին փետրվարի 26-իբն կմեկնի Բրյուսել: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն:

Նրա խոսքերով՝ այցի շրջանակներում Գարիբաշվիլին հանդիպումներ է ունենալու ԵՄ-ի առաջնորդների և մասնավորապես Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինիի հետ:

Կերեսելիձեն ընդգծել է, որ դա կլինի ԵՄ-ի նոր ղեկավարության հետ Գարիբաշվիլու առաջին հանդիպումը և դրա հետ կապված՝ քննարկվելու են եվրաինտեգրմանն առնչվող բոլոր հարցերը: Մասնավորապես, քննարկվելու է Ասոցացման համաձայնագրի հարցը, տարածաշրջանային անվտանգությունն ու ուկրաինական ճգնաժամը:

Տեսանյութեր

Լրահոս