ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն քաղաքական «տռուպ» են, ՀԱԿ-ը՝ գրեթե մոտեցել է իր ավարտին, իսկ ՀՀԿ-ն վաղուց է քաղաքական «տռուպ»

Փաստ է, որ Սերժ Սարգսյանը չի կարող համախմբել Հայաստանը, Արցախը և Սփյուռքը համահայկական հռչակագրի շուրջ: Այս կարծիքին է նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյան, որն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, թե ՀՀ նախագահը ներկայացրեց Գագիկ Ծառուկյանին որպես «չարիք», որը թույլ չի տալիս, որ համազգային համախմբում ունենալ, բայց իրականում, բոլորը հասկանում են, որ Հայաստանում ձևավորվել է անտոգանիզմ հանրության և իշխող ուժի միջև, և այդ անտոգանիզմի պատճառն այն է, որ հանրությունն արդեն հասկանում է և ընդունում է, որ Հայաստանում իշխանությունն արդեն յուրացված է.

«Սերժ Սարգսյանի փորձը՝ ներեկայացնել Գագիկ Ծառուկյանին որպես չարիք, իհարկե, դա մի եղանակ էր՝ իր մեղքը փոխանցել մեկ այլ քաղաքական սուբյեկտի վրա: Այդ ծրագիրը տապալվել է, որովհետև Սերժ Սարգսյանի թիմը չի կարողացել հիմնավորել այդ ծրագիրը: Ըստ էության, իրենք խոսում էին լյուստրացիայի մասին: Լյուստրացիան, դա պետական կառավարումից, քաղաքական-հասարակական դաշտից հանրության համար անցանկալի էլեմենտների հեռացումն է: Իշխող կուսակցության կողմից պետական լծակների օգտագրծումը՝ իր քաղաքական օպոնենտների դեմ՝ ռեպրեսիա է:

Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի խնդիրն էր՝ համոզել ամբողջ հանրությանը, որ այն, ինչ տեղի է ունենում՝ լյուստրացիա է: Բայց լյուստրացիան չի կարող լինել մեկ քաղաքական գործչի, խոսքը գնում է նաև Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների լյուստրացիայի մասին»:

Հարցին՝ ի՞նչ զարգացումներ են սպասվում առաջիկայում, Ա. Ղուկասյանը պատասխանեց, որ այս ընթացքը բերելու է նրան, որ 2015 թիվը չի դառնա համազգային համախմբան տարի, և համահայկական հռչակագիրը մնալու է սոսկ խոսքեր, որոնք գրված են թղթի վրա.

«Այսինքն՝ որևէ գեոպոլիտկ քաղաքական պրոցես չի սկսվի: Նման պայմաններում սպասել, որ ժողովրդավարական երկրների ղեկավարները ապրիլի 24-ին գալու են Հայաստան, գրեթե անհնար է: Սա մեծ հարված է լինելու մեր երկրի անվտանգությանը: Գործընթացը հետևյալն է՝ վերածվում է ամբողջ քաղաքական դաշտը: Ինքը՝ քաղաքականությունը, որպես գործունեության տեսակ, վարկաբեկվում է, փչացվում է և ոչնչացվում է: Նման վիճակում հանրությունը անպաշտպան է, զրկված է որևէ միջոցից, որպեսզի իր անմիջական, խմբակային կամ անձնական շահերը պաշտպանի»:

Ըստ Ա. Ղուկասյանի՝ այսօր մենք կանգնած ենք մի այնպիսի խնդրի առաջ, որ ոչ թե ԲՀԿ-ի խնդիրը պետք է քննարկենք, այլ այն, որ ոչնչացված է քաղաքական դաշտը.

««Օրինաց երկիր»՝ քաղաքական «տռուպ», «Ժառանգություն»՝ քաղաքական «տռուպ», ԲՀԿ՝ քաղաքական «տռուպ», ՀԱԿ-ը՝ գրեթե մոտեցել է իր ավարտին, ՀՀԿ-ն վաղուց է քաղաքական «տռուպ»: Նման պայմաններում ժողովուրդն ի՞նչ պետք է ակնկալի: Սա Ցեղասպանությունից առաջ տիրող վիճակ է: Նման վիճակ կարող է լինել մի ժողովրդի համար, երբ ինքը մոտենում է այնպիսի իրադարաձություններին, որ իր հետ արտաքին ուժերը կարող են անել ցանկացած բան, և ժողովուրդն ի վիճակի չէ պաշտպանվել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս