Բաժիններ՝

Հռոմի պապն ընդունել է Ուկրաինա այցելելու հրավերը

LB.UA-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդունել է Ուկրաինայի այցելելու հրավերը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդին կից Պատանդների ազատ արձակմանն աջակցելու կենտրոնի բանագնաց Յուրի Տանդիտը:

Նա ընդգծել է, որ մի քանի օր առաջ է վերադարձել Վատիկանից, ուր հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ. «Երեկ չէ առաջին  օրը նախագահ Պորոշենկոյի անունից հանձնվել է հրավերի նամակը, և նա մեզ հայտնել է, որ նա գալու է Ուկրաինա:

Դրա համար էլ ցանկանում եմ շնորհավորել ուկրաինացիներին, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով աղոթում է մեր երկրում խաղաղության հաստատման համար, ըստ ամենայնի՝ կգա մեզ մոտ»:

2001 թվականին Ուկրաինա է այցելել Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս