Բաժիններ՝

Իսրայելն ԱՄՆ-ից կստանա 14 հատ F-35 տիպի կործանիչ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իսրայելն ԱՄՆ-ի հետ ստորագրած պայմանագրի շրջանակներում կստանա 14 հատ F-35 տիպի կործանիչ: Այս մասին հայտնել է Իսրայելի ռադիոն, որի հաղորդմամբ՝ ներկայումս ԱՄՆ-ում են գտնվում Իսրայելի ՊՆ-ի ներկայացուցիչները:

Նրանք ԱՄՆ-ի հետ պայմանագիր են ստորագրել, ըստ որի՝ Իսրայելը 2.8 միլիարդ դոլարի դիմաց կստանա F-35 կործանիչներ: Իսրայելը դեռևս 2010 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ի հետ ստորագրել էր 19 հատ F-35 կործանիչ ստանալու մասին պայմանագիր, որոնցից յուրաքանչյուր համար նա վճարել է 110 միլիոն դոլար:

Դրանով իսկ ԱՄՆ-ից Իսրայելի գնած F-35 ինքնաթիռների թիվը հասցվել է 33-ի: ԱՄՆ-ում գտնվող Իսրայելի ՊՆ-ի պատվիրակության ղեկավար Ահարոն Մարմարոշը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ առաջին երկու F-35 կործանիչներն Իսրայելին կհանձնվեն 2016 թվականին, իսկ մնացյալը՝ մինչև 2021 թվականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս