ԱՄՆ-ն ու ԵՄ-ը լրջորեն քննարկում են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը. Ջոն Քերի
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ն ու ԵՄ-ը լրջորեն քննարկում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու նպատակահարմարությունը` կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Այս մասին Լոնդոնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Նա վստահություն է հայտնել, որ ի պատասխան Ուկրաինայում հրադադարի ռեժիմի խախտումների` հավելյալ միջոցներ կսահմանվեն արևմտյան դաշնակիցների կողմից: Քերին հերթական անգամ հաստատել է, որ Վաշինգտոնում շարունակում են ուսումնասիրել Կիևին զենք մատակարարելու հնարավորությունը:
Քերին հայտարարել է, որ Օբաման այ մասին որոշում կընդունի առաջիկա օրերին` հավելելով, որ Վաշինգտոնի հետագա քայլերը կախված կլինեն Ուկրաինայում տիրող դրությունից հետո: Ավելի վաղ Ջոն Քերին հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության հանդեպ Ռուսաստանի դիրքորոշումն ամբողջովին հակասում է միջազգային հանրության դիրքորոշմանը: