Բաժիններ՝

Ֆրանցիսկոսն ու Մերկելը քննարկել են Դոնբասում խաղաղության հաստատման հարցը

Deutsche Welle-ի փոխանցմամբ` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երեկ Վատիկանում ընդունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Հանդիպումը տևել է մոտ 45 րոպե: Վատիկանի հաղորդմամբ` Մերկելն ու Ֆրանցիսկոսը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Դա մասնավորապես վերաբերվում է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ ստանձնած պարտավորությունները: Մերկելը հանդիպման արդյունքներով հայտարարել է. «Բնականաբար, ես ուրախ եմ, որ այն խնդիրները, որոնց մենք հատկացնում ենք հիմնական ուշադրություն, այն խնդիրներն են, որոնք կարևոր են նաև Հռոմի պապի ու կաթոլիկ եկեղեցու համար»:

Մերկելի խոսքերով` Ֆրանցիսկոսը ձգտում է աջակցել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը և որ ինքը ոգեշնչել է նրան` գործելու համար վճռականորեն ու վստահաբար: Հռոմի պապն արդեն քանիցս կոչ է արել վերականգնել խաղաղությունն Ուկրաինայում:

Փետրվարի սկզբին Ֆրանցիսկոսը Վատիկանում կոչ էր արել վերջ դնել Ուկրաինայի արևելքում ռազմական գործողություններին ու վերսկսել երկխոսությունը հակամարտող կողմերի միջև: Այն ժամանակ Ֆրանցիսկոսը սկանդալ էր անվանել այն փաստը, Դոնբասում քրիստոնյաները պատերազմում են միմյանց դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս