Բաժիններ՝

Օբաման Ուկրաինային զենք մատակարարելու հարցում կկողմնորոշվի մոտակա օրերին. Ջոն Քերի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մեծ Բրիտնիայի արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինային զենք մատակարարել-չմատակարելու վերաբերյալ որոշում կընդունի մոտակա օրերին.

«Ակնկալում եմ, որ հաջորդ մի քանի օրերին նախագահ Օբաման որոշում կընդունի, թե հետագա միջոցներ ընդունել: ԱՄՆ-ն իր եվրոպական գործընկերների հետ խորհում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման վրա` կապված փետրվարի 12-ի մինսկյան պայմանավորվածությունների խախտման հետ:

Մենք չենք պատրաստվում նստել ձեռքներս ծալած վիճակում և թույլ տալ մեկ այլ պետության ինքնիշխանության հանդեպ ոտնձգություն ու նման ցինիկ պահվածք: Չնայած հզոր քարոզչությանը` Ռուսաստանին չի հաջողվի քողարկել իր գործողությունները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս