ՌԴ Պետդուման վավերացրել է քաղաքացիների մնալու կարգի մասին Հայաստանի հետ համաձայնագիրը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ՌԴ Պետդուման երեկ վավերացրել է Հայաստանի հետ համաձայնագիրը, որի համաձայն` երկու երկրի քաղաքացիները կկարողանան Հայաստանում կամ Ռուսաստանում 30 օր մնալ առանց գրանցման:
Ներկայումս նման մոտեցում է կիրառվում Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիների հանդեպ: Ընդգծվում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը համապատասխան համաձայնագիրը ստորագրել են 2014 թվականի հուլիսի 11-ին, Սոչիում:
Փաստաթղթի վրա իրենց ստորագրությունն են դրել Հայաստանի տարածքային կառավարման նախարարության Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն ու Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
2015 թվականի հունվարին Հայաստանը միացել է ԵՏՄ-ին, որի մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: