Բաժիններ՝

Պորոշենկոն ու Բայդենը քննարկել են խաղաղապահ առաքելության տեղակայման հարցը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ` Պորոշենկոն ու Բայդենը քննարկել են այն իրավիճակը, որը ստեղծվել է Դոնբասի զինյալների կողմից հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներից հետո` ի հակադրումը Մինսկյան պայմանավորվածությունների:

Նրանք նքնրակել են նաև ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու Ուկրաինայի դիրքորոշումն ու հետագա գործողությունները համակարգելու անհրաժեշտությունը: Պորոշենկոն պնդել է, որ եթե իրավիճակը չփոխվի դեպի լավը, ապա ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պարտավոր են հետագա պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և միջոցներ ընդունեն Ուկրաինայի պաշտպանունակության խստացման համար:

Ուկրաինայի նախագահն ու ԱՄՆ-ի փոխնախագահը քննարկել են նաև Դոնբասում խաղաղապահ առաքելության հնարավոր տեղակայման նախապատրաստման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս