Իրանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հաջորդ տարվա փետրվարի 26-ին
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանում խորհրդարանական հերթական ընտրություններն անցկացվելու են 2016 թվականի փետրվարի 26-ին:
Խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին որոշումն ընդունվել է Դիտորդական խորհրդի նիստում, որը համաձայնվել է Իրանի ՆԳՆ-ի արած համապատասխան առաջարկին, ով պատասխանատու է Իրանում ընտրություններ կազմակերպելու համար: Իրանի ՆԳՆ-ն առաջարկել էր ընտրությունների անցկացման ժամկետ ընտրել փետրվարի 26-ից մինչև մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում:
Իրանում խորհրդարանական նախորդ ընտրություններն անցկացվել են երկու փուլով` 2012 թվականի մարտի 2-ին ու մայիսի 4-ին: Ընտրվել է 290 պատգամավոր: Օրենսդիրների լիազորությունների ժամկետը կազմում է 4 տարի:
Նույնը օրը` 2016 թվականի փետրվարի 26-ին, տեղի են ունենալու նաև Իրանի կառավարման հիմնական մարմին Փորձագետների խորհրդի ընտրությունները, որը բաղկացած է 86 շարիաթի գիտակներից ու աստվածաբաններից: Վերջիններս քաղաքացիների ուղիղ քվեարկությամբ ընտրվում են 8 տարի ժամկետով:
Փորձագետների խորհուրդն իր կազմից ցմահ ընտրում է երկրի ղեկավարին` Իրանի ղեկավարին ու հոգևոր առաջնորդին: Խորհրդարանական ու Փորձագետների խորհրդի ընտրություններն առաջին անգամ անցկացվելու են միաժամանակ: