Ֆինլանդիայում օրինականացվել են միասեռ ամուսնությունները
Yle-ի փոխանցմամբ` Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն ստորագրել է «Ամուսնության մասին» նորացված օրենքը, որը թույլատրել է միասեռ ամուսնությունները: Օրենքն ուժի մեջ է մտնելու 2017 թվականի մարտի 1-ին:
Դա երկրի պատմության մեջ առաջին օրինագիծն է, որն ընդունվել է հենց քաղաքացիների նախաձեռնությամբ: Ֆինլանդիայում դրա համար անհրաժեշտ էր հավաքել 50.000 ստորագրություն, սակայն դրան աջակցել է 167.000 մարդ:
Նոր օրենքի ընդունման հետ կապված` արդարադատության նախարարությունը հարկադրված է մի շարք փոփոխություններ կատարել երկրի օրենսդրությունում:
2014 թվականի դեկտեմբերի 12-ին Ֆինլանդիայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ աջակցել է միասեռ ամուսնությունների օրինականացմանը: Դրա օգտին քվեարկել է 101 պատգամավոր, ևս 90-ը դեմ են արտահայտվել դրան: