Փլուզման վտանգ` Վանաձոր քաղաքում
Փետրվարի 19-ին, ժամը 19.50-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 12 շենքի շքամուտքում առկա է սանդուղքի փլուզման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 12 շենքի 7-րդ շքամուտքի մուտքի 1-ին և 2-րդ հարկերի միջնամասում գտնվող երկու բետոնե աստիճան թուլացել և կախվել են առկա է ընկնելու վտանգ:
Հրշեջ – փրկարարներն ապամոնտաժել են աստիճանները և ժամանակավոր տեղադրել 2 փայտե աստիճան:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն