Հակոբ Հակոբյանը մնաց կալանավորված. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկացմամբ՝ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջներդությունը:
Հիշեցնենք, որ ըստ Հակոբ Հակոբյանը կալանավորվել էր ՀՀ ՖՆ Քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով:
Նա կասկածվում է քրեական օրենսգրքի միանգամից 7 հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ, մասնավորապես` ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու և հարկերից խուսափելը կազմակերպելու համար: